«Forbes-ը հրապարակել Ռուսաստանի 6 ամենամեծ եկամուտ ունեցող հումորիստների ցուցակը, որից այս անգամ դուրս է մնացել Գարիկ Մարտիրոսյանը»- գրում է tert.am-ը:
Ցուցակում են Մաքսիմ Գալկինը (6,2 մլն), Սեմյոն Սլեպակովը (3,5 մլն), «Ուրալսկիե պելմենի» ՈՒՀԱ-թիմը (2,8 մլն), Իվան Ուրգանտը (2,7 մլն), Պավել Վոլյան (2,4 մլն):
Ցուցակի միակ հայը Միխայիլ Գալուստյանն է՝ 1,9 մլն ԱՄՆ դոլար եկամտով: Նա եզրափակում է հումորիստների ցուցակը, իսկ աստղերի ընդհանուր ցուցակի կտրվածքով 40-րդն է:
Մեջբերվում է նաև Գալուստյանի խոսքն այն մասին, որ կգան ժամանակներ, և մարդիկ լուրջ կինոաշխատանքներ կպահանջեն: