Armstar.am-ն արդեն անդրադարձել է «Նախաճաշ երկուսի համար» ֆիլմին, զրուցել ենք Հարություն Մովսիսյանի հետ: Կորյուն Մայիլի ռեժիսորական դեբյուտ հանդիսացող այս ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտոմբերի 10-ին: Այս թեթև ու բարի ֆիլմի նկարահումները շարունակվել են մեկուկես ամիս:

Արդեն լույս է տեսել ֆիլմի սաունդթրեքը, որը կատարում է Արսեն Գրիգորյանը: Ֆեյսբուքի իր էջում Արսենը տեղադրել է «Սերը» տեսահոլովակը և գրել. «Սիրով ձեզ ենք հանձնում մեր նոր աշխատանքը' «Նախաճաշ երկուսի համար» ֆիլմի սաունդթրեքը»:

Երաժշտության հեղինակն է Արսեն Գրիգորյանը, խոսքերի հեղինակը'Քրիստ Մանարյանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Նախաճաշ երկուսի համար» ֆիլմի սաունդթրեքը, որի մասին ձեր կարծիքը կարող եք թողնել մեկնաբանությունների դաշտում:

 Տեսահոլովակն՝ այստեղ