Դերասան, hումորիստ Անդրանիկ Հարությունյանը երեկ երեւանյան մանկական սրճարաններից մեկում տոնել է դստեր' Էլենի մեկամյակը:): Փոքրիկի ծննդյան տարեդարձին ներկա են եղել Հայկ Մարությանը, նույն ինքը' Կարգին Հայկոն, Ռաֆայել Երանոսյանը, Լիդուշիկը, հաղորդավար, շոումեն Արմեն Վարդանյանը եւ այլք:
Անդոն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Էլենչիկին առաջինը շնորհավորել է մայրիկը' Մերին, հետո, իհարկե, հայրիկը:).“Մեկ տարվա ընթացքում աղջկաս հետ անցկացրած ամեն մի վայրկյանը մեզ համար տոն եւ իսկական ուրախություն է եղել: Էլենս արդեն քայլելու փորձեր է անում: Ամեն օր զարմացնում է մի նորությամբ: Իմ երջանկությունն է: Հիմա զգում եմ, որ կյանքս առանց նրա անիմաստ է”:
Շարունակությունը` այստեղ: