Քիթը կպատմի բոլոր գաղտնիքները

Ժողովրդի մեջ ասում են, որ տղամարդու քթի ձևից ու երկարությունից կարելի է որոշակի եզրակացություններ անել նրա սեռական ունակությունների մասին: Ցավոք, դա ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Այնուամենայնիվ, քիթը կարող է պատմել տղամարդու բնավորության որոշ գծերի մասին.
• ուղիղ, դասական քիթ' մեծամիտ, պահպանողական, միայն իր կարծիքը գնահատող
• վեր ցցված, կճատ քիթ' կրակոտ ու անբարեսիրտ
• հաստ ու լայնանիստ քիթ (կարտոֆիլաձև)' անհոգ ու անփույթ
• արծվաքիթ' հաշվենկատ ու վրեժխնդիր
• բարակ ու սրածայր' զգայուն

Այտերն ու այտոսկրերը

Բարձր այտոսկրերը կարող են չափից դուրս եսասիրության նշան լինել: Լայն այտոսկրերն ու մսոտ այտերը հատուկ են տիրատենչ մարդկանց, որոնք սովոր չեն ենթարկվել ուրիշներին: Ծիծաղելիս կամ խոսելիս այտերին փոսիկներ են առաջանում. դա նշանակում է, որ տղամարդը հարուստ է ու հաջողակ:

Ի՞նչ են թաքցնում շրթունքները

Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում Լուվիալյան համալսարանի գիտնականների մի խումբ հանգել է այն եզրակացության, որ հակառակ սեռի ներկայացուցիչներն առաջին հերթին զուգընկերոջ գրավչությունը գնահատում են ոչ թե աչքերով կամ կազմվածքով, այլ շրթունքների ձևով, որոնք, ի վերջո, ցանկություն առաջացնելու առաջին պայմանն են: Երբ կինը նայում է տղամարդուն, նա բնազդորեն ցանկանում է նրա մեջ ցանկասիրություն ու խստություն տեսնել: Տղամարդը պետք է հասուն, ազնիվ ու գթասիրտ երևա, սակայն չլինի չափազանց փափուկ ու քնքուշ: Ուրեմն, տղամարդու իդեալական շրթունքները պետք է լինեն միջին չափի, ոչ բարակ ու սեղմված (ժլատության, կասկածամտության ու խանդի նշան), ոչ էլ շատ ուռած (թուլության նշան):

Կզակ
• Ոչ մեծ ու թերզարգացած կզակ' կամազուրկ ու թուլակամ մարդ («Ես չգիտեմ: Իսկ դու ի՞նչ ես ուզումե)
• սրածայր կզակ' ինքնավստահ մարդ («Ես արդեն ամբողջը որոշել եմ քո փոխարենե)
• խորանարդաձև կամ ուղղանկյունաձև կզակ' ուժեղ կամքի մարդ («Ես կամուսնանամ, երբ երեսուն տարեկան դառնամե)
• տափակ կզակ' ագրեսիվ ու որկրամոլ («Եվս մեկ բառ, և ես ճաշը գլխիդ կլցնեմե)

Ականջներ
• Խոշոր ականջներ' առատաձեռն ու մեծահոգի
• փոքր ականջներ' մանրոգի ու ժլատ
• ուղղանկյունաձև ականջներ' ազնվասիրտ
• գլխին կպած ականջներ' պարզամիտ

Գանգուր մազափունջ
Պարզ է, որ գլխի մազերի թափվելուց տղամարդու տրամադրությունն ընկնում է: Որքան ավելի խիտ են գանգուրները, այդքան ավելի կենսուրախ է տղամարդը: Ուղիղ մազերը վկայում են խորամանկության մասին, իսկ գանգուր մազերը' պարզության ու բարեսրտության: Շիկակարմիր մազերով տղամարդիկ կրակոտ են, իսկ շիկահերները կարող են բավականին թույլ լինել: Սև մազերով տղամարդիկ առանձնանում են արտասովոր կամքի ուժով:

Ի՞նչ են նշանակում տղամարդու խալերը
• ճակատի աջ կողմում' փառք ու երջանկություն
• ականջներին' անհոգություն
• վզին' դժվար կյանք
• վզին' դժվար կյանք
• վզի առջևի մասում' գլխապտույտ կարիերա
• կզակին' հարգալից վերաբերմունք շրջապատող մարդկանց կողմից
• ծնոտի վրա' վատ առողջության կամ անկանոն ապրելակերպի նշան, հատկապես, եթե խալը գտնվում է ձախ կողմում
• ուսերին' բարդություններով լի ու ծանրաբեռնված կյանք
• կողերի աջ կողմում' անվստահ է ու ոչ նրբանկատ
• կողերի ձախ կողմում' այդ հատկությունները փոխհատուցվում են հումորի զգացումով
• մեջքին' բաց և ազնիվ մարդ, որը սիրում է փնթփնթալ
• ոտքերին' անվճռական
• հետույքին' ծույլ և զիջող
• երկու ոտնաթաթին' դուք սիրում եք ճամփորդել
• աջ ոտնաթաթին' ճամփորդելու ձեր երազանքները, ցավոք, իրականություն չեն դառնա
• ձախ ոտնաթաթին' դուք սրամիտ եք ու երազկոտ

Եվ վերջապես, եկեք ամբողջացնենք ստացված պատկերը: Ստացվում է, որ իդեալական տղամարդը լինում է գանգուր ու շիկակարմիր մազերով, բաց շագանակագույն կամ մոխրագույն աչքերով, երկար թարթիչներով ու լայն հոնքերով, կճատ քթով, միջին լայնության շրթունքներով, կամային կզակով ու խոշոր ուղղանկյունաձև ականջներով: Մնում է միայն գտնել այս ոսկու կտորը բոլոր մնացած տղամարդկանց մեջ: