Եվրոպական երկրներում կան բազմաթիվ գյուղեր, որոնք իրենց ճարտարապետական առանձնահատկությամբ չեն զիջում մեծ քաղաքների տեսարժան վայրերին, իսկ անհավանական գեղեցիկ բնությունը կարող է անկեղծ հիացմունք առաջացնել նույնիսկ փորձառու ճանապարհորդողների մոտ, գրում է segodnya.ua-ն։
1. Էզ գյուղ, Ֆրանսիա
Ֆրանսիական Ռիվիերա հանգստյան գոտու բնակավայրը շատ հին է. այն հիմնվել է դեռևս փյունիկեցիների կողմից և իր անվանումը ստացել հին եգիպտական աստվածուհի Իսիդայի պատվին։ Այստեղ հանգստացել և աշխատել են շատ հայտնի մարդիկ, օրինակ՝ հենց այստեղ է Նիցշեն գրել իր «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական վեպը։
2. Պիտիլյանո, Իտալիա
Այս գեղատեսիլ բնակավայրի բնակչությունն ընդամենը 4.000 մարդ է։ Բնակիչների մեծ մասը հրեաներն են, այդ պատճառով էլ քաղաքը ստացել է «Փոքր Երուսաղեմ» անվանումը։
3. Պոլպերո, Մեծ Բրիտանիա
Գեղեցիկ ձկնորսական գյուղն ամռանն այնքան շատ զբոսաշրջիկներ է գրավում, որ վերջին շրջանում զբոսաշրջային բիզնեսը դարձել է տեղի տնտեսության հիմնական ոլորտը։
4. Գալշտատ, Ավստրիա
Գյուղը գտնվում է դժվարհասանելի լեռնային վայրում և համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկը։ Այստեղ են գտնվում եվրոպական ամենահին աղի հանքերը և աշխարհում ամենահին խողովակաշարը, որի միջոցով աղային լուծույթը հասնում է Էբենզեե։
5. Վենգեն, Շվեյցարիա
Այստեղ զարգացած է լեռնադահուկային սպորտը, զբոսաշրջիկներին առաջարկվում է նաև հագեցած մշակութային ծրագիր. տեղի եկեղեցում անցկացվում են երգեհոնային երաժշտության երեկոներ, իսկ կայարանում կազմակերպվում են ժողովրդական և հոգևոր երաժշտության համերգներ։ Այստեղ գործում է նաև խամաճիկների հայտնի թատրոնը։
6. Օբիդուշ, Պորտուգալիա
Այս հնագույն քաղաքը երկար ժամանակ պորտուգալացի թագուհիների օժիտի մի մասն է կազմել։ Քաղաքում բազմաթիվ ճարտարապետական տեսարժան վայրեր կան, որոնցից ամենամեծն Օբիդուշ ամրոցն է։ Օբիդուշը հայտնի է նաև իր համեղ շոկոլադով։
7. Դեյա, Մալյորկա կղզի
Այս ոչ մեծ գյուղին ճանաչում են բերել ոչ միայն գեղատեսիլ վայրերը, այլև շատ հայտնի մարդիկ, որոնք տարբեր ժամանակներում ապրել են այստեղ. անգլիացի գրող Ռոբերտ Գրեյվս, ամերիկացի գրող Անաիս Նին, պոետ Կլարիբել Ալեգրիա և այլք։
8. Ռավելո, Իտալիա
Զարմանահրաշ Ռավելոն միշտ էլ գրավել է բազմաթիվ զբոսաշրջիկների։ Այստեղ ժամանակին հանգստացել են կոմպոզիտոր Էդվարդ Գրիգը, Գրետա Գարբոն, Սոֆի Լորենը, Գոր Վիդալը և շատ այլ հայտնի մարդիկ։
9. Պուչիշչե, Խորվաթիա
Բրաչ կղզում գտնվող փոքր բնակավայր։ Կղզու լայնությունն ընդամենը 12 կմ է, իսկ երկարությունը՝ 40 կմ։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է քարհանքը, որտեղ մշակվում է հայտնի ճերմակ կրաքարը։
10. Կազիմեժ-Դոլնի, Լեհաստան
Կազիմեժ-Դոլնին համարվում է լեհական ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Այն արդեն ավելի քան 200 տարի գրավում է զբոսաշրջիկների և նկարիչների, հատկապես ամառային շրջանում։
11. Օտուար, Ֆրանսիա
Շատերը կարծում են, որ Օտուարն ամենագեղեցիկ գյուղն է ողջ Ֆրանսիայում։ Այն գոյություն ունի ավելի քան 800 տարի, սակայն ամենից լավ այնտեղ պահպանվել են 16-րդ և 17-րդ դարի շինությունները։
12. Կարլինգֆորդ, Իռլանդիա
Այս գյուղում ապրում է մոտ 500 մարդ։ 800 տարի առաջ այստեղ նորմանդացի արքայազնը կառուցել է ամրոց, իսկ գյուղը հետագայում տարածվել է նրա շուրջ։ Ամրոցն այսօր էլ համարվում է գլխավոր տեսարժան վայրը։
13. Միթենվալդ, Գերմանիա
Միթենվալդ գյուղը կանգնած է բավարական հիասքանչ բնապատկերների ֆոնին։ Գյուղական տները նույնպես ունեն այնպիսի տեսք, կարծես հեքիաթային պատկերազարդումներ լինեն։
14. Կրուպե, Բելգիա
Ինչպես և շատ դարեր առաջ, գյուղը շրջապատված է առուներով, իսկ ոչ այնքան հեռվում կանգնած է անառիկ ամրոցը։ Սակայն զբոսաշրջիկներին չի թույլատրվում ներս մտնել, քանի որ այն մասնավոր սեփականություն է։
15. Ֆյելբաքա, Շվեդիա
Ֆյելբաքան զարմանալիորեն գեղեցիկ ձկնորսական գյուղ է։ Այսօր զբոսաշրջային հոսքն այստեղ այնքան էլ ուժեղ չէ, սակայն տարեցտարի ավելանում է։