Այս օգտակար սովորույթները, որոնք Ladynews.am-ը ներկայացնում է Ձեզ, կօգնի ողջ օրվա ընացքում պահպանել բարձր տրամադրություն, ինչպես նաև ունենալ լավ տեսք, լինել առողջ ու երջանիկ:
Խմեք մեկ բաժակ ջուր: Մասնագետները խորհուրդ են զարթնելուց հետո տալիս խմել մեկ բաժակ ջուր. այն շատ օգտակար է օրգանիզմի համար: Օգտակարությունն ավելի մեծ կլինի, եթե ջրի վրա ավելացնեք նաև կիտրոն, վերջինիս հյութը կխթանի, որ լյարդն ազատ արձակի տոքսիստները:
Նախաճաշեք: Հենց առավոտյան սնունդն է մեզ տալիս էներգիա ողջ օրվա ընթացքում, ուստի պետք է դրան լուրջ վերաբերել: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրն սկսել վարսակի շիլայով, այն օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր օրվա ընթացքում դատարկ պատճառներից կարող են նյարդայնանալ, լինել մելամաղձոտ, չքնել: Վարսակն իր մեջ հակադեպրեսանտներ է պարունակում. օգտակարությունը նաև նրանում է, որ այն պարունակում է վիտամին B. հենց դա էլ պատասխանատու է մեր նյարդային համակարգի, մաշկի մաքրության, մազերի թանձրության և այլնի համար: Կանաչ թեյը, խնձորն ու արքայախնձորը ևս շատ օգտակար է:
Լվացվեք սառը ջրով: Սառը ջուրը թարմացնում է երեսը և կարգավորում արյան շրջանառությունը: Սառը ջուրը ևս մեկ օգտակար հատկություն ունի՝ քլորն ավելի քիչ է, քան տաք ջրում, ինչը մաշկի համար օգտակար է:
Մաքրեք մաշկը: Բոլորը կարծում են, թե մաշկը պետք մաքրել երեկոյան. այն գիշերը չի հասցնի կեղտոտվել, սակայն իրականում դա այդպես չէ: Առավոտյան է մաշկը սկսում շնչել և ճարպ արտադրել, ուստի մաքրման կարիք առավոտյան ավելի շատ կա:
Զարթնեք զարթուցիչի ձայնից: Եթե Դուք սիրում եք, զարթուցիչն անջատել և քնել ևս մի քանի րոպե, ապա հիշեք՝ այդ քունը կլինի անհանգիստ, անորակ և ոչ օգտակար: Քնելով այդ մի քանի ավելի րոպեները՝ Դուք կզարթնեք ագրեսիվ տրամադրությամբ և ամբողջ օրը կլինեք նյարդային վիճակում: Ուստի սովորեք զարթնել հենց զարթուցիչի առաջին զանգից:
Շողիկ Գալստյան