Երկարատև ստեղծագործական դադարից հետո ամերիկահայ հանրահայտ փոփ-երգչուհի Շերը նոր տեսահոլովակ է ներկայացրել, գրում է Daily Mail-ը:
Լեգենդար երգչուհին ներկայացրել է «Կանանց աշխարհ» (Woman's World) սինգլը և տեսահոլովակը, որի պրեմիերան այսօր է տեղի ունեցել:
12 տարի անց մեր հայրենակից Շերիլին Սարգսյանն ուրախացրել է իր երկրպագուներին նոր դինամիկ և աշխույժ երգով: Ինչպես գրում է աղբյուրը, երգի տեսահոլովակում 67-ամյա աստղը բազմաթիվ կերպարներով է հանդես եկել՝ կրելով նաև թերթերի կտորներից պատրաստված կեղծամ: