Աշխարհի «ամենաբարձրաձայն» կատուն է ճանաչվել 12-ամյա Սմոուկին, որի տիրուհի Ռութ Ադամսը բնակվում է Անգլիայում, հայտնում է Euromag-ը:
Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչները գրանցել են կատվի մլավոցի ռեկորդային բարձրությունը, որը հավասար է 67.7 դեցիբելի:
Գինեսի գրքի գլխավոր խմբագրի խոսքով՝ Սմոուկի կատվի հանած ձայնը հավասարազոր է փոշեկուլի աղմուկին: