Բաղադրություն

100 գ անյուղ երշիկ
1 հ. մարինացված վարունգ
1 հ. թարմ վարունգ
1 հ. գազար
կես բ. կանաչ ոլոռ
կես բ. եգիպտացորենի հատիկներ
աղ, պղպեղ, մայոնեզ

Պատրաստման եղանակ

Մարինացված և թարմ վարունգները կտրտել երկարությամբ, երշիկը՝ նույնպես, գազարն անցկացնել քերիչով։ Այս ամենը խառնել, ավելացնել կանաչ ոլոռն ու եգիպտացորենի հատիկները, աղ, պղպեղ, մայոնեզ, խառնել և մատուցել։