Լրատվամիջոցներում են հայտնվել բրիտանական թագավորական ընտանիքի նորածնի առաջին լուսանկարները: Պաշտոնական նկարներում, որոնք տրամադրել է Քենսինգթոնյան պալատը, պատկերված է հուլիսի 22-ին ծնված փոքրիկ արքայազնն իր հայրիկի և մայրիկի հետ, գրում է Mirror-ը:

Շեղվելով թագավորական ավանդույթից՝ երկու լուսանկարներն ընտրվել են Քեմբրիջների ընտանեկան ալբոմից: Զույգը որոշել է չկանչել որևէ հայտնի լուսանկարչի փոքրիկ արքայազնի առաջին լուսանկարներն անելու համար: Լուսանկարներն արել է Քեյթի հայրը՝ Մայքլ Միդլթոնը:

Picture of happiness: Kate, William and George