Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ, որի շնորհիվ էլ նիհարելու լավագույն միջոցներից է: Այս միրգը պարունակում է նաև մեծ քանակությամբ կարոտին, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացմանը: Դեղձը հարուստ է նաև ֆոսֆորով և մագնիումով, որը բարելավում է հիշողությունը և բարձրացնում աշխատունակությունը:
Դեղձի կոմպոտը ևս օգտակար է, այն գրգռում է ախորժակը, լավացնում է մարսողությունը և լյարդի աշխատանքը, պարունակում է կոբալտ: Օգտակար է սակավարյունության և թոքախտի ժամանակ:
Դեղձը նաև բարերար ազդեցություն է թողնում սիրտ-անոթային համակարգի համար: Ժողովրդական բժշկության մեջ դեղձի թարմ հյութը կամ դեղձի տերևներով և եռացրած ջրով պատրաստված թուրմը համարվում է միզամուղ և թուլացնող միջոց: Դեղձը խորհուրդ է տրվում գլխացավերի, ռևմատիզմի, շնչառական օրգանների, լյարդի, երիկամների, մարսողականության հետ կապված խնդիրների, անեմիայի, առիթմիայի և գաստրիտի դեպքում:
Եվս մեկ խորհուրդ. Դեղձի սնուցող դիմակ. Երկու ձվի ոչ հարած սպիտակուցը խառնել 30գ. մեղրի հետ և ½ թեյի գդալ դեղձի յուղ, լավ հարել և ավելացնել երկու ճաշի գդալ վարսակի ալյուր: Դիմակը քսել և պահել 15-20 րոպե, որից հետո լվանալ նախ տաք ջրով, այնուհետև' սառը: