Նիհարելու արդյունավետ տարբերակ է հայտնաբերել ամերիկացի դիետոլոգ Դևիդ Էսպրին: Առողջ սննդի մասնագետը հավաստիացնում է, որ գեղեցիկ կառուցվածք ունենալու համար անհրաժեշտ է օգտագործել սուրճ՝ կարագի հետ համակցված:
Ինչպես պնդում է դիետոլոգը, սուրճը կարագի հետ օգտագործելով՝ Դուք 5-6 ժամ կմոռանաք քաղցի մասին: Այդ ընթացքում, սակայն, Դուք կլինենք ակտիվ և էներգիաով լի, որովհետև ուղեղը կստանա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտը՝ ճարպեր, իսկ մարմինն էլ՝ կալորիաներ: Գլխավոր նախապայմանն այն է, որ կարագը լինի բնական և այն չփոխարինեք մարգարինով:
Նիհարելու այս նոր մեթոդը Էսպրինը պարզել է Տիբեթ կատարած ճանապարհորդության ընթացքում: Դիետոլոգը ուշադրություն է դարձրել, որ տեղացիներն ամեն անգամ սուրճ կամ թեյ խմելիս ավելացրել են մի փոքրիկ կտոր կարագ: Նրանք պատմել են՝ այդ բաղադրատոմսը օգնում է պահպանել տոկունությունն ու ունենալ դժվարությունները հաղթահարելու ընդունակություն:
Շողիկ Գալստյան