Հաղորդավար ամուսիններ Սուրենին ու Յանային esyes.am-ը անդրադառնալու առիթ քանիցս ունեցել է:
Ամառային այս շոգ օրերին զույգն իր հանգիստն է վայելում Բաթումիում, որտեղից էլ esyes.am-ի հետ խոսեցին իրենց տասնօրյա հանգստի մասին: Այս անգամ հանգիստը Վրաստանում անցկացնելու համար ամուսինները երկու պատճառ ունեն:)
«Այս տարի շատ քիչ ժամանակ ունեինք հանգստանալու համար, այդ պատճառով որոշեցինք Հայաստանից շատ հեռու չգնալ, բացի այդ, այնտեղ տուն ունենք, որոշեցինք մեր տուն գալ:)»,- կիսվեց Յանան:
Արդեն հինգ օր է, ինչ ամուսինները Բաթումիում են ու հասցրել են մի լավ հանգստանալ: «Հոյակապ ենք հանգստանում, արդեն հասցրել ենք լինել Դելֆինարիումում ու վայելել դելֆինների շոուն, որն ուղղակի ցնցող էր: Ներկա ենք եղել Եվրոպական կրկեսի հիանալի բեմադրություններից մեկին, որը նույնպես ապշեցուցիչ էր,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Յանան' հավելելով,- դեռ մի քանի օր էլ ունենք, ամեն ինչ դեռ առջևում է»:
Քանի որ այս անգամ փոքրիկ Ադելը չի ուղեկցում ծնողներին, վերջիններս նրա համար նվեր են գնել, թե ինչ' խոստացան esyes.am-ի տեղեկացնել վերադառնալուն պես:
Հաճելի հանգստյան օրեր եմ մաղթում. Մերի Պողոսյան