Իրականում,ծխելը թողնելն անհնար բան չէ: Եթե կարդում եք սա, ուրեմ նպատակ ունեք ազատվելու այս վատ սովորությունից: Անհրաժեշտ է միայն հաստատակամություն և պլան՝ առաջին մի քանի օրվա համար: Որոշում կայացնելուց հետո մի՛ շեղվեք դրանից և շարունակե՛ք մոտիվացնել ինքներդ Ձեզ: Ահա մի քանի խորհուրդ.
1. Թիմ ստեղծեք: Դուք մենակ չեք, Ձեր ընկերների մեջ էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ուզում են թողնել ծխելը: Խոսեք նրանց հետ և թիմ ստեղծեք: Տեղյակ պահեք բոլորին, որ թողնում եք ծխելը: Ընտանիքի անդամներն ու ընկերները կարող են մոտիվացնել և օգնել դիմակայելուն:
2. Իրադարձության համար օր նշանակեք:Մի՛ կարծեք, թե աստիճանաբար կնվազեցնեք ծխելն ու մի օր կթողնեք: Սա ավելի կդժվարացնի Ձեր գործը: Որոշում կայացրեք, օր նշանակեք և պարզապես դադարեցրեք: Օգնության համար կարող եք դիմել նաև Ձեր բժշկին: Նիկոտինային միջոցները կօգնեն ծխելու ցանկությունը կառավարելուն:
3. Պատրաստվեք հանման համախտանիշներին: Գլխացավերը, հազը, անհանգստությունը, սրտխառնոցը նորմալ են ծխելը թողնելու առաջին շաբաթվա ընթացքում: Իրականում, ախտանիշների արտահայտման տևողությունը կապված է ծխելու տևողության հետ: Ամեն դեպքում մեկ շաբաթից ավելի չի տևի:
4. Տոնեք Ձեր հաջողությունը: Օրացույցին նշեք օրերը: Դուք քաջ եք եղել, իսկ դա հեշտ չէ: Տոնեք ամեն օրը, որ մոտեցնում է Ձեզ առողջ ապրելակերպին: Միշտ հիշեք, որ հանձնվելը տարբերակ չէ: Սակայն, եթե նույնիսկ ձախողվեք, փորձեք հասկանալ պատճառներն ու նորից սկսել՝ առավել հստակ դիրքորոշումով: