Huffington Post-ը ներկայացրել է այժմ առօրյա լայն կիրառություն ունեցող իրերի զվարճալի պատմությունը, որոնք պատահաբար են ստեղծվել:
Զսպանակ խաղալիքը ռազմածովային նավերի ձիաուժը չափող սարքի մի մասն էր
Նավատորմի ինժեներ Ռիչարդ Ջեյմսը Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նավերի ձիաուժը չափելու սարք էր ստեղծում, երբ սարքը պահող զսպանակներից մեկը ընկավ հատակին և գլորվելով շարունակեց առաջ ընթանալ: Ինժեներն անմիջապես մտածեց երեխաների կողմից սիրված այս խաղալիքը ստեղծելու մասին, և 1945-ին այն արդեն պատրաստ էր:
Կարտոֆիլի չիփսերը բարկացած խոհարարի ստեղծագործությունն են
Շատերի կողմից այնքան սիրված չիփսերն ի հայտ են եկել նյույորքցի բծախնդիր հաճախորդի շնորհիվ, ով անդադար հետ էր ուղարկում իր պատվերը՝ պնդելով, որ տապակած կարտոֆիլը չափազանց հաստ է և հում: Խոհարարը, հունից դուրս գալով, հնարավորինս բարակ է կտրատում կարտոֆիլի կտորները՝ կրկին տապակելով դրանք աղի մեջ:
Կոկա-կոլան կիրառվում էր որպես դեղամիջոց
Հուսահատորեն փորձելով իր գլխացավերի համար դեղամիջոց հնարել՝ դեղագործ Ջոն Փեմբերտոնը մետաղյա թեյնիկում իրար խառնեց մի շարք բաղադրիչներ՝ ստեղծելով մի բաղադրատոմս, որը մինչ օրս գատնի է մնում:
Կպչող թղթերը նախատեսված էին առավել ամուր սոսնձվելու համար
Երբ 1968-ին փորձելով հնարել առավել կպչուն թղթեր՝ 3M ընկերության գիտնականներից մեկը ստեղծեց լրիվ հակառակը՝ շատ թույլ կպչող թուղթ, որը հեշտությամբ պոկվում է: Ոչ ոք չէր մտածի դրանց հետագա կիրառության մասին, եթե ընկերության մեկ այլ գիտնական չսկսեր դրանք օգտագործել որպես էջանշան իր եկեղեցական երգերի համար, որոնք ոչ մի հետք չէին թողնում գրքի վրա:
Մաստակը ստեղծվել էր որպես բնական լատեքս
Մտածմունքների մեջ ընկած և հիասթափված այն մտքից, որ իրեն չի հաջողվում բնական լաեքսի ռետինե փոխարինող ստեղծել, Թոմաս Ադամսը այդ նյութից մի կտոր գցում է բերանը և ինքնաբերաբար սկսում ծամել: Զարմանալիորեն բացահայտելով, որ դա բավականին հաճելի է, նա սկսում է տարբեր բույրեր ավելացնել նյութին, և 1888-ին հայտնվում են առաջին մաստակները:
Փայտիկով պաղպաղակն իրենից սոդայաջուր էր ներկայացնում
1905-ին 11-ամյա Ֆրենկ Էփերսոնը փորձում էր տնային պայմաններում սոդայաջուր պատրաստել, երբ անհաջող փորձից հուսահատված նա բակում է թողնում սոդայաջրի մի զանգված ՝ խառնելու փայտիկի հետ միասին: Բավականին ցուրտ գիշերվանից հետո՝ առավոտյան նա բակում գտնում է սառեցված ըմպելիքը: