Այս համահավաք ցուցակում BBC-ն ներկայացնում է հետաքրքիր և տարօրինակ փաստեր և բացահայտումներ, որ անհայտ էին մարդկանց դեռ շաբաթներ առաջ:
Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ամրապնդում են մարմնավաճառությունն ու թմրանյութերի վաճառքը
Մարմնավաճառությունը և թմրանյութերի վաճառքը Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արտադրանքն ավելացնում է մոտ 16 մլրդ դոլար: ԵՄ-ն պնդում է, որ Եվրամիության երկրներն իրենց ՀՆԱ-ն սահմանելիս` հաշվի առնեն նաև ստվերային տնտեսությունը:
Ենթադրվում է, որ մարմնավաճառների գործունեության ծավալը տարեկան հասնում է 3 մլրդ ֆունտ ստերլինգի (մոտ 5 մլրդ դոլար), իսկ թմրանյութերի վաճառքը՝ 7 մլրդ ֆունտ ստերլինգի (մոտ 11.5 մլրդ դոլար):
Մոտ ժամանակներս վիճակագրական բյուրոն կհայտարարի տնտեսության «այս ոլորտի» վերաբերյալ նախնական տվյալները, ինչպես նաև կհրապարակի իր մեթոդաբանությունը:
Իսրայելի ծովային կրիայի «հաշմանդամությունը» վերականգնվեց
Չորս տարի առաջ, կանաչ ծովային կրիան, որը կոչվում է Հոֆեշ, Իսրայելի ափերին մոլորվել էր ձկնորսական ցանցերի մեջ: Նա փրկվեց, սակայն արդյունքում կորցրեց իր երկու թևիկները և միայն 4 տարի անց վերականգնեց դրանք:
Բայց հիմա, շնորհիվ ժամանակակից վիրահատական միջոցների` Հոֆեշը կրկին լողում է և շարունակում իր բնականոն կյանքի ընթացքը ծովի խորքերում:
Գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակին շատ նման այլ մոլորակ
NASA-ի՝ այլ մոլորակների հայտնաբերմամբ զբաղվող համապատասխան ստորաբաժանումը հայտարարություն է տարածել, որով տեղեկացվում է, որ մեր գալակտիկայում հայտնաբերվել է երկիր մոլորակին նման մոլորակ, որտեղ մեծ է կյանքի գոյության հավանականությունը:
Ըստ այդ տեղեկությունների` այդ նոր օբյեկտի մակերևույթը քարային է, և ջրային պաշարների առկայության մեծ հավանականություն կա:
Գոյություն ունեցող 1800 էկզոմոլորակների շարքում վերջին հայտնաբերված մոլորակն այս պահին, ըստ ենթադրությունների, այն շատ քչերից է, որոնք ունեն կոշտ մակերևույթ: Նոր օբյեկտն ստացել է Кеплер-186f անվանումը. այն գտնվում է Երկիր մոլորակից 500 լուսնատարի հեռավորության վրա: Այս պահին գիտնականներն ամբողջական տեղեկատվություն չունեն մոլորակի երկրաբանական պատկերի, ինչպես նաև ջերմային ֆոնի մասին:
Սիդնեյի գիտնականները «մորուքով երիտասարդների նորաձևությունը» համարել են վտանգավոր
Սիդնեյի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մորուքը բացասական է ազդում տղամարդկանց գրավչության վրա, քանի որ շատերը նախընտրում են հարթ և սափրված դեմքերը:
Իրենց վարկածը հաստատելու համար` գիտնականները որոշել են անցկացնել փորձաքննություն, որի ընթացքում տղամարդիկ և կանայք պետք է գնահատեին դեմքի գրավչությունն ըստ «մորուքի չորս տեսակների»:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ավստրալիա թագավորական միության «Կենսաբանական Նամակների» ամսագիր-տեղեկագրում: Փորձարկման արդյունքները հաստատել են, որ սափրված դեմքերը, կարծես, ավելի գրավիչ են, քան ծակծկող դեմքը:
Ուկրաինացիները Ղրիմում Շերի երգերն են «շրջանառում»՝ ի պատասխան պրոռուսական քարոզի
Ուկրաինացիները Ղրիմում բարձրախոսով Շերի երգերն են միացրել՝ ի պատասխան պրոռուսական քարոզի: ԱՄՆ բանակի նախկին սերժանտ Հերբերտ Ֆրիդմենն` ուսումնասիրելով կատարվածը, ընդգծում է, որ հոգեբանական պատերազմում երաժշտությունը կարող է ավերիչ զենք դառնալ: Շերի երգերը, ի տարբերություն Ջասթին Բիբերի ստեղծագործությունների, առայժմ ստուգված չեն Սոմալիի ծովահենների կողմից, բայց արդեն հնչել են Ղրիմում:
«Հիմնական նպատակները երկուսն են՝ նախ դա բարձրացնում է ձեր զինվորների տրամադրությունն ու լավացնում նրանց հոգեբանական վիճակը, ամրացնում է ոգին, ստիպում առաջ գնալ ու մարտնչել: Մյուս կողմից` դա կարող է հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրել, օրինակ՝ չթողնել նրան քնել, հոգեբանորեն ճնշել: Շատ բան է կախված երաժշտության ընտրությունից, այն կարող է հուսալքել, կարող է նյարդերի վրա ազդել»: Իր հերթին, երգի ճիշտ ընտրությունն օգնում է պաշտպանվել:
Գերմանիայում սխալմամբ վաճառքի են հանել Հիտլերի պատկերով բաժակներ
Գերմանական Zurbrueggen առևտրային ցանցն սխալմամբ վաճառքի է հանել Ադոլֆ Հիտլերի պատկերով, չինական արտադրության բաժակներ։
«Դա սարսափելի է, անհաջող հանգամանքների հիմար բերումով է տեղի ունեցել»,- ասել է ընկերության սեփականատեր Քրիստիան Ցուրբրյուգենը և ներողություն խնդրել գնորդներից։
Zurbrueggen ցանցը հարգված առևտրի տուն է Գերմանիայի արևմուտքում և գոյություն ունի արդեն ավելի քան 100 տարի, նշում է պարբերականը։