Շակիրայի դատական քաշքշուկները թերևս ավարտվել են, բայց հիմա էլ նրա նախկին ընկերն է վազվզում, հայտնում է Huffington Post-ը՝ նշելով, որ այժմ էլ հայտնի կոլումբիացի երգչուհին է դատի տվել իր նախկին կողակցին:
Արգենտինայի նախկին նախագահի որդուն և իր բազմամյա կողակցին՝ Անտոնիո դե լա Ռուային, Շակիրան մեղադրում է միլիոններ վերցնելու համար:
Ըստ երգչուհու՝ դե լա Ռուան 6,7 մլն դոլար է վերցրել իր բանկային քարտի միջոցներից՝ առանց իր համաձայնության:
Անցած ամառ Անտոնիոն Շակիրայից դատարանով 250 մլն դոլար էր պահանջել՝ նրան աստղ դարձնելու համար:
Նախքան այդ նրանք միասին էին եղել 11 տարի: