«Դա Վինչիի ծածկագիրը» վեպի հեղինակ Դեն Բրաունի նախկին կինը՝ Բլայթը գրողին դատի է տվել: Այս մասին գրում է Daily Mail- ը:

 

Ըստ թերթի՝ Բլայթ Բրաունը հուլիսին դատական հայց է ներկայացրել նախկին ամուսնու դեմ՝ նրան մեղադրելով ամուսնության ընթացքում բազմաթիվ դավաճանությունների, ինչպես նաև նրանց ունեցվածքի «գաղտնի թալանի» մեջ: Նրա խոսքով ՝ գրողն իրենց ընդհանուր փողերը ծախսել է չորս սիրուհու վրա: Նա պարզաբանեց, որ Բրաունը դավաճանել է իրեն իրենց 21 տարվա ամուսնության վերջին վեց տարիների ընթացքում, այդ թվում`29-ամյա հոլանդացի մարզիչ Ջուդիթ Պետերսենի հետ, նրա համար երկու ձի է գնել, որոնցից մեկի արժեքը 260,000 ֆունտ ստեռլինգ էր։ Հատկանշական է, որ դատարանը բռնեց Բրաունի նախկին կնոջ կողմը և Պետերսենին պարտադրեց ֆինանսական տեղեկատվություն ներկայացնել:

Բլայթը նաև պնդում է, որ պրոֆեսոր Լենգդոնի մասին բեսթսելերի հեղինակը սիրավեպ ունի վարսավիրի, անձնական մարզչի և պետական պաշտոնյայի հետ:

 

Գրողն իրեն առաջադրված մեղադրանքները համարեց զրպարտություն: Նրա խոսքով՝ դատավարությունը «կոտրում է իր սիրտը», քանի որ ինքը հարգում է Բլայթին, որի հետ երկար տարիներ «հիանալի զույգ» է կազմել: