Սեքսուալ և միաժամանակ ագրեսիվ ընձառյուծի նախշով հագուստը գրավում է գրեթե բոլոր աղջիկներին: Այն համարվում է և համարձակ, և սեքսուալ:
Հագնելով նման հագուստ կինը կարծես թե ասում է. «Նայիր ինձ, ցանկացիր ինձ, չէ ՞ որ ես լավագույնն եմ, սակայն եղիր զգույշ, իմ գեղեցկությունը սպանիչ է»:
Ընձառյուծե հագուստը գրավում է անցորդների ուշադրությունը, իսկ տղամարդիկ ենթագիտակցաբար ձգտում են նրանց: Դեռևս միքանի տարի առաջ բրիտանական գիտնականները պարզել են, որ կարմիր կամ ընձառյուծե հագուստով կանայք անհամեմատ ավելի են գրավում տղամարդկանց ուշադրությունը, քան սպիտակ կամ բաց գույներ հագած կանյք:
Սակայն ընձառյուծե հագուստ կրելիս պետք է շատ զգույշ լինել , եթե չեք ցանկանում քաղաքում ջունգլիների վայրի կատվի կամ անճաշակ տեսք ստանալ:
Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես համադրել ընձառյուծե իրերը ջինսերի հետ: