Առավոտյան կինը կարող է լինել այնպիսին, ինչպիսին, որ կա' առանց դիմահարդարման, սանրվածքի, տնային պայմաններում: Նա հիանալի է իր բնական գեղեցկությամբ: Հայտնի լուսանկարիչ Վերոնիկ Վիալը, պարզապես, միայնակ գալիս էր հայտնի կնոջ տուն և սկսում էր լուսանկարել: Ոչ մի դիմահարդարներ, օգնականներ և հավելյալ լույս: Դա բնական էր դարձնում լուսանկարը: Հայտնի կանայք, ինչպես բոլորը, հորանջում են, ծխում, սիրում են երկար քնել: Ոմանք ստիպված են ավելի վաղ զարթնել' երեխաների և տնային կենդանիների պատճառով:

Վերոնիկը իր աշխատանքի մասին ասում է հետևյալը. «Երբ մարդը նոր է զարթնում, նա դեռ չի հասցնում հագնել իր դիմակը, նա դեռ կիսաքուն է և ոչ մի կերպար չի մարմնավորում: Պարզապես, նա այն է, ինչ կա իրականում: Առավոտյան բոլորը այնքա՜ն լավն են»:

Ձեզ ենք ներկայացնւմ Վերոնիկի ֆոտոշարքի' մեր կարծիքով լավագույն լուսանկարները: Ի դեպ' այժմ բոլոր լուսանկարները ցուցադրվում են Սլովենիայի գեղարվեստի ակադեմիայում:

 

Լուսանկարները` այստեղ: