Սեքսոլոգները համոզված են, որ մարդու սեքսուալությունն ու խառնվածքը զգալիորեն կապված են այն գործի հետ, որը նա ընտրում է ողջ կյանքի համար: Մարդը գիտակցաբար է մասնագիտություն ընտրում, իսկ ընտրության վրա ազդում են անձնական հետաքրքրությունները, բնավորության առանձնահատկությունները և հակվածությունները: Հետևաբար, կարելի է պնդել, որ ճիշտ տեղին է«Ասա ինձ քո մասնագիտությունը, և ես կասեմ՝ ինչպիսի մարդ ես դու»: Ավելին՝ ինչպիսի մարդ ես դու անկողնում:

Զինվորական: Այն մարդուն, ով սովոր է ենթարկվել հրամանների և ողջ կյանքն անցկացնել զինվորական քայլերգի ռիթմով, դժվար թե որևէ հնարամտություն ու անակնկալ գործողություններ բնորոշ լինեն: Իհարկե, դա չի նշանակում, որ նման տղամարդու հետ սեքսն անպայման անհետաքրքիր կլինի, բայց անկրկնելի քնքշանքներ և նուրբ սեքսուալ խաղեր նույնպես պետք չէ սպասել:

Շատ զինվորականներ ուսադիրի ամեն մի աստղի հետ «ձեռք են բերում» նաև չափազանց ընդգծված ինքնագոհունակություն և սեքսուալ ունակությունների գերարժեքավարում: «Պարոն հրամանատարի» հետ հայտնվելով անկողնում՝ կինը կարող է նկատել, որ երկրորդական, շատ դեպքերում՝ ենթակայի դեր է կատարում, ինչը փոխհատուցվում է կնոջ համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներով՝ զինվորականի սեքսուալ դիմացկունությամբ և ֆիզիկական լավ պատրաստվածությամբ:

Համակարգչային մասնագետ: Այս մասնագետների սեքսուալ վարքագծի առանձնահատկությունները պայմանավորված են մարմնի երկու մասով՝ ինչով մտածում են և ինչի վրա նստում են:

Գաղտնիք չէ, որ «համակարգչային հանճարները» առանձնանում են իրենց ճկուն մտածելակերպով: Նրանց հատուկ է համակարգված դատողությունը, որոշակի ալգորիթմի հետևելու սովորությունը: Եվ հենց այդ՝ սեքսուալության առումով անտեղի և ավելորդ մտածկոտությունն էլ նրանց հաճախ դարձնում է ձանձրալի զուգընկեր: Ի դեպ, հենց այդ պատճառով էլ նրանցից շատերը նախընտրում են վիրտուալ, ոչինչ չպարտավորեցնող հարաբերություններ և նույնիսկ՝ նման սեքս:

Նստակյաց կենսակերպը, որը կարող է դառնալ պրոստատիտի, սեքսուալ ցանկության նվազման և այլ տհաճ երևույթների պատճառ, ժամանակի ընթացքում անգթորեն դժգունացնում է նրանց սեքսուալ կյանքը:

 

Շարունակությունը` այստեղ: