Այնքան էլ հաճախ չէ Google-ի ինչ-որ բան «վերցնում» Apple-ից (բացի հենց touch-screen էկրանով ճիշտ հեռախոսի գաղափաչից :) , բայց այժմ որոնողական գիգանտի մոտ հայտնվել է Find iPhone-ի նմանողությամբ Android Device Manager գործիքը, որը հաստատ արժե տեղադրել ձեր սմարթֆոնում:
Ծառայությունը թույլ է տալիս ոչ միայն գտնել հեռախոսը, որը ձեզնից գողացել են կամ ինչ-որ տեղ մոռացել եք, այլև կարող է ջնջել դրանից անձնական ինֆորմացիան: Ինչպես նաև կարող է ուղարկել ձայնային ազդանշան և տքստային հաղորդագրություն:
Իհարկե հմուտ գողից նման ծրագիրը ձեզ չի պաշտպանի, բայց կբարձրացնի կորցրած հեռախոսը կամ պլանշետը գտնելու շանսերը:
Ծառայությունը հասնալեի կլինի 2.2 և ավելի մոդելների համար: