Տղամարդիկ սիրահարվելիս սովորաբար ավելի երկչոտ են դառնում, քան կանայք: Այս դեպքերում պետք է ղեկը վերցնել և ինքնուրույն առաջնորդել ձեր հարաբերությունները: Իսկ թե ինչպես առաջին քայլն անել, խորհուրդ կտա LN-ը:
Եղեք ինքնավստահ
Սա անհրաժեշտ է: Տղամարդիկ միշտ զգում են այդ ներքին ինքնավստահությունն ուժերի, սեփական կամքի հանդեպ: Մինչև առաջին քայլ անելը նախ աշխատեք ինքներդ Ձեզ վրա, Ձեր ներքին տրամադրվածության և իրականության ընկալման… Մի մոռացեք նաև արտաքինի մասին, հետևեք Ձեր տեսքին:
Ավելի հաճախ ժպտացեք
Սովորեք ճիշտ և բարեկիրթ կոկետություն անել, անկեղծ ժպտացեք, «ճիշտ» նայեք տղամարդուն, սովորեք զարգացնել խոսակցությունը: Իսկ ժպիտը պետք է մաքսիմալ անկեղծ և բնական լինի:
Օգնություն խնդրեք
Կապ չունի, թե ինչ օգնություն, կողմնորոշվեք ըստ իրավիճակի: Բոլոր տղամարդկանց էլ դուր է գալիս լինել ուժեղ, պաշտպանող, ամենակարող. պարգեւեք նրան այդ զգացողությունները:
Մի վախեցեք շփումից
Եթե Ձեզ դուր է գալիս այն տղամարդը, ում հետ Դուք պարբերաբար հանդիպում եք որևէ տեղ, կամ աշխատում եք կամ սովորում միասին, ապա դա զգալիորեն հեշտացնում է ձեր գործը: Սկզբի համար սկսեք շատ ջերմ բարևել: Քիչ հետո կարելի է արդեն խոսակցություն բացել ձեզ կապող որևէ բանի մասին: Կարևորը սկիզբն է, իսկ հետո խոսակցությունն ինքնըստինքյան կշարունակվի:
Եղեք անկեղծ և ջերմ. ամեն ինչ կստացվի: