Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ բոլորովին այլ կերպ են վերաբերվում իրենց աշխատանքային պարտականություններին, քան կանայք:

Ռիսկի բաժին

Տղամարդիկ պատրաստ են ռիսկի դիմել ավելի հաճախ, քան կանայք: Այդ իսկ պատճառով աշխատանքի ընդունվելիս նրանք ավելի մեծ հաճույքով են համաձայնում կատարել թեստային առաջադրանքները, պատրաստ են որոշ ժամանակ աշխատել անհատույց:

Միշտ ասա «այո՞»

Կնոջ համար ավելի դժվար է «ո՛չ» ասելը։ Նա չի կարողանում մերժել գործընկերներին՝ փոխարինել հիվանդ աշխատակցին կամ արտաժամյա մնալ աշխատավայրում։ Նա համաձայն է ամեն ինչի, և դա բնավ էլ չի բխում իր շահերից. շրջապատը սկսում է չարաշահել նրա պատրաստակամությունը: Իսկ դրանից մինչև նյարդային ցնցում և գերհոգնածություն մեկ քայլ է: Տղամարդն ավելի հաճախ հակազդում է միանշանակորեն. նա վրդովվում է ու հրաժարվում:

Ճկունության հրաշքներ

Կանայք ձգտում են հաճոյանալ ամենքին առավել հաճախ, քան տղամարդիկ: Բայց դու գիտես ասացվածքը' «Ես դոլար չեմ, որ բոլորին դուր գամ»։ Կարևոր է գտնել նուրբ սահմանագիծը՝ գործընկերների հետ շփվելիս լինել ճկուն, բայց կարողանալ պաշտպանել սեփական տեսակետը:

Հիպերմիմիկրիա

Կանանց կոլեկտիվում աշխատող տղամարդը դժվար թե ինքն էլ դառնա կնանման: Իսկ կնոջը, ահա, միմիկրիան հատուկ է. եթե շրջապատում միայն տղամարդիկ են, նա հետզհետե կարող է վերածվել «մերոնքական» տղայի, ընդօրինակել տղամարդկանց շփվելակերպը և հագնելաոճը:

Հաճոյախոսություն հարևան սեղանից

Կինը չափազանց հեշտ է տրվում շողոքորթությանը: Այդ իսկ պատճառով հաճոյախոսությունը հաճախ օգտագործվում է շրջապատի կողմից շահադիտական նպատակներով: Մի՛ տրվիր շողոքորթությանը և աշխատիր միշտ սթափ գնահատել իրավիճակը: