Շատ հաճախ մենք չգիտակցելով դառնում ենք մեր տրամադրության զոհը: Երբեմն անտեղի, երբեմն էլ պատճառաբանված կարող է ընկնել տրամադրությունը: Կան մի քանի պարզ եղանակներ, որոնց միջոցով կարող եք հեշտությամբ բարձրացնել տրամադրությունը:

Ժպտացեք

Ժպիտն ամենապարզ և արագ մեթոդն է տրամադրությունը բարձրացնելու: Որպես կանոն ժպիտը լավ տրամադրության արդյունք է, նաեւ ոչ պակաս բարդ քիմիական ռեակցիաների: Լավ տրամադրությունը նպաստում է էնդորֆինի առաջացմանը,որը երջանկության հորմոն է: Էնդորֆինի մակարդակի բարձրացման արդյունքում ստեղծվում է ուրախության, էյֆորիայի, հաճույքի զգացում: Այս մեթոդի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ Դուք ստիպեք ուղեղին արտադրել այդ հորմոնը, երբ լավ չեք զգում Ձեզ: Հենց ժպիտն էլ անում է այդ գործողությունը:

Ինքնակատարելագործվեք

Այս մեթոդը հնարավոր է չբարձրացնի տրամադրությունը րոպեական, բայց ժամանակի ընթացքում շատ դրական էմոցիաներ կբերի: Կարելի է զբաղվել հիշողության կամ ուշադրության մարզմամբ, ուսումնասիրել օտար լեզու և այլն: Միակ պայմանն այն է ընտրված զբաղմունքը հաճելի լինի Ձեզ համար:

Կերեք շատ բանջարեղեն

Հենց այս մթերքներն են պարունակում մեծ քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր, որոնք մասնակցում են օրգանիզմում կատարվող ամենատարբեր գործընթացների: Օգտակար նյութերի պակասը բերում է ընկճվածության, դեպրեսիայի և ապատիայի: Իսկ այսպիսի վիճակում դժվար թե հաջողվի լավ տրամադրություն պահպանել:

Կերեք շատ բանան

Բանանն ուղղակի հիանալի է դեպրեսիայի դեմ պայքարում: Այն նպաստում է սերոտոնինի առաջացմանը, որն ազդում է էմոցիոնալ վիճակի վրա: Խորհուրդ է տրվում ամեն առավոտ մեկ բանան ուտել: Այն կնպաստի ոչ միայն տրամադրության բարձրացմանը, այլև լավ ազդեցություն կթողնի նաև մաշկի վրա:

Շփվեք

Հաճելի և հետաքրքիր մարդկանց հետ շփումը կարող է թարմացնել Ձեզ և բարձրացնել տրամադրությունը: Բայց հաճախ շփումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, այնպես որ պետք է շատ զգուշությամբ ընտրել զրուցակցին: