Հոտն ու համը շատերի վրա են ազդեցություն ունենում։ Հավանաբար դուք ունեք որևէ բույրի հիշողությունը, որը միանգամից ձեզ տանում է դեպի մանկություն։ Բույրը կարող է ասոցացվել նաև մարդկանց կամ իրադարձության հետ։ Ավելին հաճելի բույր ձեզ կարող է ազատել տխրությունից և ձանձրույթից։ Համաձայնվեք, որ առոմաթերապիան իրոք հրաշք է։ Ինչ եք կարծում, ո՞ր բույրերն են ունակ ուրախացնելու և թարմացնելու։
Շոկոլադ
Հայտնի է,որ շոկոլադը շատ համեղ է, իսկ սևշոկոլադը՝ նաև օգտակար։ Իսկ ինչ կասեք նրա բույրի մասին։ Շոկոլադը անկասկած կթարմացնի ձեզ և դուք միանգամից էներգիայի հոսք կզգաք։
Սուրճ
Շատերն են խոստովանում, որսուրչի բույրը ավելի հաճախ ասոցացվում է պաշտպանվածության, հարմարավետության զգացողության հետ։
Եթե անգամ դուք սուրճի սիրահար չեք և նրա բույրը ձեզ մոտ ոչինչ չի առաջացնում, ամեն դեպքում այն ազդում է ձեր վրա՝ իջեցնում է անհանգստության աստիճանը և սթրեսը։ Առոմաթերապիան գործում է։
Լավանդա
Լավանդան նուրբ և թարմեցնող բույր ունի, այդ իսկ պատճառով էլ այն շատ են օգտագործում մոմերի և եթերային յուղերպատրաստելու համար։ Այն հանգստություն է պարգևում և օգնում է պայքարել անհանգստության և սթրեսի դեմ։ Իմիջիայլոց ֆրանսիացիները այն նաև ավելացնում են ապուրների մեջ, ինչպես նաև բանջարեղենային, ձկնային և անգամ մսային ուտեստներին։
Վարդ
Այս ծաղիկը կարելի է համարել բոլոր բույրերի մեջ ամենասիրվածը։ Երբ դուք տեսնում եք վարդի փունջ՝ հավանաբար միանգամից ցանկանում եք զգալ նրա բույրը։
Անանուխ
Անանուխի բույրը միածամանակ և թարմեցնում է և նվազեցնում է սթրեսը։ Անանուխով թեյն էլ է շատ հայտնի և օգտակար։ Այն ոչ միայն հանգստացնում է և բարելավում է մարսողական համակարգը, այլ նաև ձեր աշխարընկալումը դրական է դարձնում։