Ladynews.am-ի հյուրասրահում է դերասանուհի Ռոզի Ավետիսովան:

-Դերասանուհիներից մեկն ասել է՝ «Ես սիրում եմ այն դերերը, որտեղ դառնում եմ անճանաչելի», իսկ ի՞նչ կասեք Դուք, ինչպիսի՞ դերերում եք Ձեզ առավել շատ սիրում:

-Առավել սիրում եմ այն հերոսուհիներին, որոնք մահանում են. ենթագիտակցաբար ես ազատագրում եմ ինձ նրանց հետևանքներից:

-Որպես դերասանուհի՝ ինքներդ Ձեր առջև սահմանափակումներ դնո՞ւմ եք:

-Ո´չ, անում եմ այն, ինչ պահանջում է հերոսուհիս:

-«Արտիստը պետք է ազատ լինի», ի՞նչ եք կարծում մեզ մոտ՝ Հայաստանում, այս հասկացությունը ճի՞շտ է ընկալվում և կիրառվում արվեստի ներկայացուցիչների կողմից: Ինքներդ, լինելով այդ անձանցից մեկը, ճի՞շտ եք օգտագործում Ձեզ անհրաժեշտ ազատությունը, թե՞ զգում եք ազատության պակաս, որը, գուցե, խանգարում է Ձեզ ստեղծագործելիս:

-Արվեստի ներկայացուցիչներն առաջիններից են, ովքեր կորցնում են իրենց ազատությունը. այն, ինչ հանրությանն է, այլևս քոնը չէ: Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ մենք չափազանց ազատ ենք և նույնիսկ շահագործում ենք այդ ազատություն ասվածը, բայց հավատացնում եմ' սա իր տեսակի մեջ բանտ է, ես էլ խոսում եմ ազատությունը առավելագույնը սիրող մարդու անունից:

600x580

-Ռոզի´, մասնագիտական այն գործունեությունը, որը Դուք ծավալում եք, Ձեզ գոհացնո՞ւմ է:

-Ո´չ:

-Ինչո՞ւ:

-Չեմ ուզում խոսել պատճառներից:

-Եթե ոչ դերասանուհի, ապա…

-Դերասանուհի (ժպտում է):

-Դերասանուհի՞, թե՞ սիրված ու սիրող կին, եթե մի օր կանգնեք նման ընտրության առջև, ինչպե՞ս կվարվեք:

-Հուսամ' երբեք չեմ կանգնի նման ընտրության առջև, որովհետև իսկապես չգիտեմ պատասխանը:

-Մերիլին Մոնրոն ասում էր՝ «Կինն ընդամենը երկու զենք ունի՝ թարթիչաներկ և արցունքներ», համաձա՞յն եք, որ դրանք են կնոջ ամենաուժեղ «զենքերը», ինքներդ ունե՞ք գաղտնի «զենքեր», որոնք կիրառում եք տղամարդու հետ առնչվելիս:

-Ցանկացած կին ունի նման զենք, բայց միայն հիմարները դրա մասին կբարձրաձայնեն:

600x580

-Ի՞նչ եք կարծում' կնոջն առհասարակ ի՞նչ է պետք մշապես գեղեցիկ և ցանկալի լինելու համար և անձամբ Ձեզ ի՞նչ է պետք:

-Սիրված կինը միշտ գեղեցիկ է ու ցանկալի' անկախ տարիքից: Մեր գեղեցկությունը մեր տղամարդու ձեռքերում է:

-Հաճախ եք ոճային փոփոխություններ անում, ինչի՞ հետ է կապված, բնավորությո՞ւն է:

-Ատում եմ միօրինակությունը. ցանկացած փոփոխություն կյանքին ընթացք է տալիս: Կարևոր չէ լա՞վ, թե՞ վատ, կարևորն այն է, որ ոչինչ նույնը չմնա:

-Ռոզիի, սիրտը գրավելու համար ի՞նչ պետք անի տղամարդը:

-Ես կասեի' ով պետք է լինի տղամարդը:

-Եվ ո՞վ պետք է լինի…

-Թող գաղտնի մնա:

600x580

-Ամենախորը հիասթափությունը, որն ապրել եք Ձեզ համար թանկ տղամարդուց ի՞նչն է եղել:

-Որ այդպես էլ չճանաչեց' ես ով եմ:

-Իսկ տղամարդու մեջ ամենաշատն ի՞նչն եք գնահատում:

-Տղամարդուն:

600x580

-Ասում են՝ կինն իրապես երջանիկ կարող է լինել երբ ունի երկու անուն՝ «սիրելիս» և «մայրիկ», համաձա՞յն եք, որ կատարյալ երջանկության համար կնոջը հենց դա է անհրաժեշտ:

-Իհարկե, համաձայն եմ, բայց ինձ կատարյալ երջանկության համար մի քիչ ավելին է պետք:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է կին լինելու ամենամեծ հաճույքը:

-Ծնունդ տալու առաքելությունը:

Հարցազրույցը' Շողիկ Գալստյանի