Որքան էլ թույլ սեռը ցանկանա, բոլոր տղամարդկանց հնարավոր չէ դուր գալ, բայց կարելի է որոշել, թե կոնկրետ որ տղամարդկանց ենք դուր գալիս:

Տղամարդ-խոյ

Այս նշանի տղամարդիկ շատ աշխույժ են, ուժեղ ու տղամարդկային, բայց իրենց նման կանանց չեն սիրում: Նրանք նախընտրում են կամային ու ակտիվ կանանց: Խոյին գրավելու համար հետևե՛ք գլխավոր կանոնին՝ եղե՛ք կամային, բայց հարմարվող, չէ՞ որ այս նշանի տակ ծնված տղամարդիկ սիրում են նվաճել կնոջը:

Տղամարդ-ցուլ

Ցուլի նշանի տակ ծնված տղամարդիկ հետևողական ու ողջախոհ են և կնոջից նույնն են ակնկալում: Եթե նրան ցույց տաք ձեր համեստությունը, խելացիությունն ու կայունությունը, նրանք ընդմիշտ կբացեն իրենց սիրտը ձեր առաջ: Իսկ եթե նաև գովեք նրանց նյութական հաջողությունների համար, ապա ամեն ինչ երաշխավորված է: Եվ բացի այդ' խանդի առիթ չտաք ձեր տղամարդուն, որովհետև նրանք չեն հանդուրժում կնոջ դավաճանությունը:

Տղամարդ-երկվորյակ

Այս տղամարդկանց դուր են գալիս ամենատարբեր կանայք, ընդ որում, նրանց արտաքինն այդքան էլ կարևոր չէ: Երկվորյակներին գրավելու համար պետք է հետաքրքիր զրուցընկեր լինել, կրել վառ հագուստ, օգտագործել թանկ օծանելիք և խրախուսել սեքսուալ խաղերը:

Տղամարդ-խեցգետին

Խեցգետինները սիրում են հոգատար, ընտանեկան և զգայուն կանանց: Նրանց համար կարևորը հոգատարությունն է, ընտանիքն ու երեխաները: Խեցգետինները փնտրում են կանանց, որոնք պատրաստ կլինեն կիսել իրենց ուրախությունն ու տխրությունը: Գլխավոր հատկանիշները, որ խեցգետին տղամարդիկ գնահատում են, հավատարմությունը, վստահությունն ու անշահախնդրությունն են:

 

Շարունակությունը` այստեղ: