Համացանցում «կռվախնձոր» է դարձել ֆեյսբուքյան Yerevan անվանումով խմբում տեղադրված հայտնի երգիչ Արմենչիկի բարեգործական համերգը բոյկոտելու մասին կոչը:

Այս հարցում ֆեյսբուքի օգտատերերը երկու առանձին խմբերի են բաժանվել. ոմանք համաձայն են այս կոչի հետ և նույնիսկ բավական ագրեսիվ են արտահայտվում, սակայն շատ ավելի մեծ քանակությամբ մարդիկ վրդովված են այս փաստից:

«Համերգին գնացողներին պետք է մեկ-մեկ կամ միասին սատկացնել մոտակա պատի տակ!!!»,- գրել է Կարեն Ավետիսյանը:

«Լու՞րջ: Բա դուք հարսանիքների, կնունքների, ծնունդների ժամանակ ի՞նչ եք պրոպագանդում: Հերիք ա, էլի: Էս ի՞նչ է դարձել մեր հայ ազգը: Մի օր չտեսա, որ ուրիշ ազգեր իրենց երգիչ-երգչուհիներին հավասարեցնեն գետնին»,- գրել է օգտատեր Նելլի Մարտիրոսյանը:

«Ես գնալու եմ»,- բացականչում է Լիլիթ Մարտոյանը:

«Չեմ հասկանում, թե ինչի համար»,- զարմանում է Լիլիթ Մելոյանը:

Եվ միայն քիչ ավելի թերահավատ տրամադրված Համակարգչային Տեխնիկա անվամբ օգտատերը կոչին ն ի պատասխան հայտարարել է. «PR, ուրիշ ոչ մի ավել բան»: