LN-ը շարունակում է բաղադրատոմսեր ստանալ իր ընթերցողներից… Այս անգամ համտեսելու ենք «Աննա» անունով աղցան, որի բաղադրատոմսը ստացել ենք Աննա Բաղդասարյանից: Մի մոռացեք այս համեղ աղցանի մասին հատկապես հաջորդ Ամանորին…
Հարկավոր է՝
Հավի կրծքամիս՝ է 1-1.5,
հավկիթ՝ 4 հատ,
ձիթապտուղ՝ 10-15 հատ,
արքայախնձոր՝ 1 տուփ,
ոլոռ 1 տուփ,
մայոնեզ:
Հավի կրծքամիսը եփել աղի ջրում, սառեցնել եւ ձեռքով բաժանել մանր մասերի: Հավկիթը խաշել, մաքրել կեղևից եւ կտրատել երկար-երկար բարակ կտորների: Ավելացնել կտրատած անանասը, երկու մասի բաժանած ձիթապտուղները եւ ոլոռը: Խառնել մայոնեզով:
Անկրկնելի համեղ է: Բարի ախորժակ !
Ձեր անունով ուտեստ անվանակոչեք…