168.am- Բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր մարդ կյանքի 1/3-ը անցկացնում է քնած: Նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կահույք արտադրող ընկերությունները որոշել են արտադրել թանկարժեք մահճակալներ: Նմանատիպ մահճակալներից յուրաքանչյուրը նախորդից տարբերվում է իր յուրահատուկ ձևով: Ստորև ներկայացված է աշխարհի ամենաթանկ մահճակալը, ոը գնահատվում է 6.3 միլիոն դոլար: Այն պատրաստվել է դիզայներ Ստյուարտ Հագեսի կողմից և կոչվում է «Baldacchino Supreme»: Մահճակալն արտաքինից լաքապատ է և ներկված: «Baldacchino Supreme»-ի ձևավորման համար օգտագործվել է 107 կգ ոսկի: «Baldacchino Supreme»-ի պատրաստման ժամանակ օգտագործվել է առանձնահատուկ իտալական բամբակ և մետաքս:

bed-jado01