Հատուկ երաժշտասերների համար, ովքեր, բացի որակյալ ձայնից գնահատում են նաև իրենց գաջեթների (սարքերի) արտաքին տեսքը, ստեղծվել են բացառիկ ականջակալներ։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, iWave Crystal Headphones ականջակալները պատված են Swarovski գունավոր բյուրեղներով։ Մասնագետներից պահանջվել է մոտ 10 ժամ, որպեսզի մեկ զույգ ականջակալին ամրացնեն 6500 հատ Swarovski բյուրեղներ։
Գուցե բյուրեղապատ ականջակալները ոմանց անճաշակ թվան, սակայն դրանց ձայնային որակը կատարյալ է։ Ականջակալն արժե 2 հազար դոլար։