Դժվար թե գտնվի մեկը, ով չի լսել «Տիտանիկ» խորտակված նավի մասին։ 1912 թվականի ապրիլի 14-ին նավը բախվեց սառույցին ու խորտակվեց։ Նավը 46 հազար տոնն էր կշռում, երկարությունը՝ 882 ոտնաչափ, բարձրությունն էլ՝ 175 ոտնաչափ։

«Երազանքի նավը» ուներ թուրքական բաղնիք, լողավազան, մարզասրահ, լուսանկարվելու սենյակ, սիգարի սենյակ՝ 3 հատ։

Բայց, ցավոք սրտի, այս բոլոր շքեղությունների հետ մեկտեղ, նավն այնքան էլ անվտանգ չէր կառուցված։

Փրկարարական նավակները այնքա էին, որ կարող էին տեղափոխել միայն 1178 մարդ, այն դեպքում, երբ նավի ուղևորների թիվը 2435 էր, անձնակազմն էլ՝ 900 հոգի։

1912-ի ապրիլի 14-ին երեկոյան 11։40-ին, անձնակազմը նկարում է այսբերգը, նավը բախվում է այսբերգին, խորտակվում մոտ 2 ու կես ժամվա ընթացքում, զոհվում է 1514 մարդ։

Առաջարկում ենք դիտել բացառիկ լուսանկարներ նավից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուրը life.panorama.am