Ամերիկացի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ տղամարդիկ, ովքեր դիետա են պահում, ավելի արագ կնիհարեն, եթե միաժամանակ լսեն իրենց կնոջ քննադատությունը:
Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ ինչքան հաճախ կինը քննադատում է իր ամուսնուն ավելորդ կիլոգրամների համար, այնքան ավելի արդյունավետ է անցնում տղամարդու նիհարելու գործընթացը: Սա խոսում է այն մասին, որ շատ տղամարդկանց մոտ պակասում է մոտիվացիան, որպեսզի պահպանեն խիստ դիետաներ, զբաղվեն մարմնամարզությամբ: Այնպես որ, սիրելի լեդիների, Ձեր արդարացված քննադատությունը դրական անդրադարձ կունենա Ձեր սիրելիի կառուցվածքի վրա:
Շողիկ Գալստյան
Աղբյուր' LADYNEWS.am