Նախկինում ծխող և այժմ ծխելը թողած մարդիկ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան ծխողները և նրանք, ովքեր երբեք չեն ծխել, հայտնում է Wall Street Journal-ը՝ Ատլանտայի դաշնային ռեզերվային բանկի հետազոտության հիման վրա՝ ուսումնասիրելով ծխելու և աշխատավարձի չափի կապը: Նրանց տրամադրության տակ են եղել տվյալներ 1992-2011թթ-ից:
Մասնավորապես պարզվել է, որ առնվազն 1 տարի ծխելը թողած մարդիկ ավելի շատ են վաստակում, քան ծխողները և երբեք ծխախոտ չօգտագործածները: Ծխողները նաև քիչ են պարգևատրվում աշխատավայրում:
Օրական ծխված նույնիսկ մեկ ծխախոտը տարբերություն է մտցնում ծխողների և չծխողների աշխատավարձերի տարբերության մեջ: Նշվում է նաև, որ ապացույցներ չեն հայտնաբերվել այն մասին, թե ծխողների ցածր վաստակը կապված է նրանց նվազած արտադրողականության հետ:
Հետաքրքիր կողմ է հայտնի դարձել. չծխողները, որպես կանոն, բարձր կրթական ցենզ ունեն, քիչ հավանականությամբ ծխող կին ունեն և ապրում են նահանգներում, որոնցում ծխախոտի գներն ամենաբարձրն են: