Ո՞վ չի սիրում իրեն երես տալ՝ համտեսելով համեղ ու հյութեղ նարինջ: Այն նաև մեծ սեր է վայելում մարզիկների շրջանում, քանի որ այս ցիտրուսային միրգն ապահովում է էներգիայի արագ ներհոս: Ինչպիսի՞ դրական հատկություններ ունի նարինջը և արդյո՞ք այն կարող է նաև վնասակար լինել:

Պայքարում է քաղցկեղի տարբեր տեսակների դեմ

Նարինջը հարուստ է լիմոնոիդներով: Հաստատված է, որ այս նյութերը պայքարում են մաշկի, թոքերի, կրծքագեղձի, ստամոքսի և հաստ աղու քաղցկեղի տարբեր տեսակների դեմ:

Կանխարգելում է երիկամային հիվանդությունները

Նարնջի հյութի ամենօրյա օգտագործումն իջեցնում է երիկամային քարերի առաջացման հավանականությունը: Սակայն չարժե տարվել: Հյութի մեջ շաքարի ու թթուների բարձր պարունակությունը նպաստում է էմալի քայքայմանն ու կարիեսի առաջացմանը:
Նարնջի մեջ շատ է կալիումը և այլ էլեկտրոլիտները, որոնք պատասխանատու են սրտի նորմալ կենսագործունեության համար: Սակայն, եթե ձեր արյան մեջ կալիումի պարունակությունը ցածր է, հարկ է սահմանափակել կալիումի օգտագործումը, սրտի ռիթմի խանգարումներից խուսափելու նպատակով:

Բարելավում է սրտի աշխատանքը

Հարկ է նշել, որ նարինջը, ինչպես շատ այլ մրգեր, ունի բարձր գլիկեմիկ ցուցանիշ, այսինքն՝ պարունակում է մեծ քանակով ածխաջրեր և շաքարավազ: Եթե ունեք մարմնի հավելյալ քաշ կամ շաքարային դիաբետ, օրը մեկ նարնջից ավել մի կերեք: Կարևորը չափավորությունն է:

Բացի այս ամենից, նարինջն ամրացնում է իմուն համակարգը, պայքարում է վիրուսային վարակների դեմ, օգնում է փորկապությունների ժամանակ, իջեցնում է խոլեստերինի պարունակությունը և այլն: