Nike ընկերությունն այս շաբաթ տեղեկություն է տարածել իր նոր՝ Nike Free Flyknit սպորտային կոշիկների մասին, տեղեկացնում է Business Insider-ը:
Nike Free Flyknit սպորտային նոր կոշիկն իրականում իրենից ներկայացնում է կիսագուլպա, որում տեղադրված է սպորտային կոշիկի ներբան, իսկ վերնամասը գործվածք է:

Ընկերությունը փորձել է ստեղծել սպորտային կոշիկներ, որոնք հնարավորինս մոտ կլինեն «բնականին», այսինքն՝ վազորդը կզգա անսահման թեթևություն, ինչպես առանց կոշիկի վազելիս: Այս նորագույն կոշիկները վաճառքում կհայտնվեն օգոստոսի 1-ին՝ 160 դոլարով, գրում է աղբյուրը: