Ինչքան եղանակը տաքանում է, այնքան ավելի շատ ենք հիշում պաղպաղակի մասին: Բայց դեռ չարժի նման ռիսկի գնալ. վատ տարբերակ չէ նաեւ շոկոլադե մուսը:)
6 բաժնի համար հարկավոր է'
200 գրամ մուգ շոկոլադ,
5 ձու,
1 սուրճի բաժակ շաքարավազ,
1 նարնջի հյութ:
Շոկոլադը նախապես հալեցնել գոլորշու վրա, թողնել՝ հովանա: Այուհետև ձվի դեղնուցը հարել շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Ավելացնել հալեցրած շոկոլադը' չդադարեցնելով խառնելը: Առանձին հարել սպիտակուցը, մինչև դառնա բեզե: Բոլոր բաղադրիչները իրար վրա լցնել ու զգուշությամբ ներքևից վերև խառնել' մուսի «փրփուրները» չվնասելու համար: Ավելացնել նարնջի քամած հյութը և տեղավորել մատուցվող ափսեում կամ բաժակներում: Եթե Դուք ալերգիա ունեք ցիտրուսային մրգերից, կարող եք հրաժարվել նարնջի հյութից: Թողնել սառնարանում 30 րոպե, իսկ եթե ուզում եք ավելի գայթակղիչ տեսք ունենա Ձեր մուսը, զարդարեք սպիտակ շոկոլադի քերուկներով:
Շատ համեղ է: Բարի վայելում: