Բաղադրիչներ
- օղի - 250 մլ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 150 մլ
- կակաո - 100 գր
- վանիլին - 1/2 թ/գդ
- կաթ - 500 մլ
- շաքարավազ - 500 գր
Պատրաստման եղանակ
Կաթսայի մեջ խառնում ենք կաթն ու սերուցքը։
Ավելացնում ենք վանիլինի կեսը, կակաոն, շաքարավազը և անընդհատ խառնում ենք, որպեսզի գնդեր չմնան։ Զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կրակի տակը ցածրացնում ենք և անընդհատ խառնելով 30 րոպե եփում։ 30 րոպե հետո կրակի վրայից վերցնում ենք և թողնում ենք սառչի։
Ստացված զանգվածը մաղով անցկացնում ենք, որպեսզի գնդերը վերացնենք։ Անընդհատ գդալով խառնելով աստիճանաբար օղի ենք լցնում։ Ավելացնում ենք մնացած վանիլինը և այնքան խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։
Պատրաստի շոկոլադե լիկյորը լցնում ենք ապակյա շշերի մեջ(նախապես ստերիլիզացրած)։ Պահում ենք սառնարանի մեջ։
Օգտագործելուց առաջ հանում ենք սառնարանից, լցնում բաժակների մեջ, զարդարում ըստ ցանկության և խմում:

Շոկոլադե լիկյորի համար, ավելի հարմար է օգտագործել շագանակագույն շաքարավազը
Նյութի աղբյուր՝.cooks.am