Tert.am-ը` հղում տալով Bigpicture.ru-ին, էքսկուրսիա է կազմակերպել նախորդ դարասկզբի գեղեցկության սրահներում։ Ինչպիսի պրոցեդուրաների են ենթարկվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչները՝ ավելի գեղեցիկ երևալու համար։
1. Մազերի քիմիական գանգրացում, Գերմանիա, 1929թ.
2. Վարսահարդարիչով մազերի չորացում, 1920-ական թվականներ
3. Պեպենների հեռացում ածխածնի երկօքսիդով, 1930-ական թթ.
4. Դեմքի և գլխամաշկի բուժիչ դիմակ, 1940թ.
5. Մետաղական անիվներով ոտքերի մերսում նիհարեցման համար, ԱՄՆ, 1940-ական թթ.
6. Գրիմը շտկող սարք, Մաքս Ֆակտորի գյուտը, 1930-ական թթ.
7. Սառցե դիմակ Max Factor-ից
8. Հատուկ դիմակ, որը մթնոլորտային ճնշման նվազման շնորհիվ ապահովում էր դեմքի վարդագույն գույնը
9. Այտերի «փոսիկներ» առաջացնող սարք։ Դրվում էր գիշերը։ Արտադրությունում հայտնվել է 1936թ.
10. Եվս մեկ սարք մազերի քիմիական գանգրացման համար։ Նման սարքով կանայք ստիպված էին ժամերով նստել։
11. Գեղեցկության պրոցեդուրաներ Հելենա Ռուբինշթեյնի սրահում, 1940-ական թթ.
12. Ռետինե «գեղեցկության դիմակներ», որոնք կնճիռների և մաշկի թերությունների դեմ էին, 1921թ.
13. Մրգային դիմակ, 1930թ.
14. Վակուումային մերսում մաշկի հարթեցման և դեմքի գեղեցիկ գույնի համար, 1930թ.
15. Այս տեսքով 40-ական թթ. գեղեցկուհիներն իրենց մաշկը պաշտպանում էին այրվածքներից՝ մինչ արևայրուքից պաշտպանող քսուքի հայտնագործումը