«Քաղաքում» սերիալում Մխոյին մարմնավորող 28-ամյա Հովհաննես Դավթյանը թատրոնին սիրահարվել է մանկուց, թեև նրա ընտանիքում դերասաններ չեն եղել: Հեռուստատեսությունում նրա գործունեությունն սկսվել է տարիներ առաջ, երբ նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Մի կաթիլ մեղր» նախագծի մանրապատումներում: Հովհաննեսն այն քիչ դերասաններից է, ով էկրանին ներկայացնում է ոչ թե իրեն, այլ կերպար, որը գուցե ոչ մի կապ չունի իր հետ: Նա և Մխոն իրականում շատ տարբեր են :)
Դերասանի հետ ունեցած ծավալուն հարցազրույցը կարող եք կարդալ «Ե՞ս Yes!» ամսագրի #6(85) համարում, իսկ հիմա կարող եք դիտել նրա ֆոտոշարքը:

 

Լուսանկարները' Էմին Արիստակեսյանի