Հայտնի ռուս երգիչ Ստաս Միխայլովը միանգամից մի քանի պարբերականի դատի է տվել։ Ընդհանուր առմամբ՝ աստղը 14 մլն ռուբլու պահանջ է ներկայացրել. գրում է Tert.am-ը՝ հղում տալով Lenta.ru-ին։
Միխայլովն ու նրա կինը դատի են տվել ««Экспресс-газетa» և «Звезды и советы» պարբերականներին։
Դատական հայցերը ներկայացվել են հունիսին։
Միխայլովների համոզմամբ՝ իրենց հեղինակությանն ամենամեծ վնասը հասցրել է «Экспресс-газета» պարբերականը, որը հրապարակել է լուսանկարներ՝ խախտելով երգչի անձնական կյանքի իրավունքը։ Երգիչն ու նրա կինը թերթի խմբագրակազմից 13 մլն ռուբլի են պահանջում։
«Звезды и советы» պարբերականից երգիչը մեկ մլն ռուբլի է պահանջում՝ իր նկարն առանց իր հետ համաձայնեցնելու օգտագործելու համար։