Իրական շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը դեռևս չեն հրապարակել 3 շաբաթ առաջ լույս աշխարհ եկած փոքրիկի լուսանկարները:
Զույգը չի ցանկանում հարստանալ փոքրիկի լուսանկարների շնորհիվ: Ինչը չի կարելի ասել է Քիմի մայրիկի մասին: Քրիս Ջենները մտադիր է համոզել դստերն ու փեսային վաճառել փոքրիկի առաջին լուսանկարը: Այս հարցում Քրիսը մեծ խնդիր ունի Քանյեի հետ, քանի որ նա հատկապես դեմ է նման գործարքին:
Քիմի մայրն օրինակ է բերում Անջելինա Ջոլիին ու Բրեդ Փիթին, ովքեր իրենց զույգ երեխաների լուսանկարը վաճառեցին 14 մլն դոլարով:
Նշենք, որ առաջին լուսանկարի վաճառքի մասին առաջարկներ եղել են Քիմի հղիության մասին հայտնի դառնալու պահից սկսած: Ներկայումս գործարքի արժեքը հասել է 4 մլ դոլարի: Բոլոր առաջարկներն ուսումնասիրում է Քիմի մայրիկը, ով նաև նրա մենեջերն է: 7days.ru-ն գրում է, որ Քիմն ու Քանյեն մոտ են գործարքի կնքմանը: