Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի դուստրը՝ Լոլա Կարիմովա-Տիլյաևան, տարիներ առաջ հանրահայտ դերասանուհի Մոնիկա Բելուչիին 190 հազ. դոլար էր վճարել 4 ժամ շփվելու և ընթրիքի համար։ Այժմ նա դարձել է էլիտար անշարժ գույքի սեփականատեր ԱՄՆ-ում, գրում է Tert.am-ը` հղում տալով style.rbc.ru-ին։
Ըստ ամերիկյան մամուլի տվյալների՝ Ուզբեկստանի նախագահի կրտսեր դուստրը դարձել է շքեղ առանձնատան սեփականատեր Լոս Անջելեսի Bel Air թաղամասում, որը վաճառքի էր հանվել հունիսի վերջին, 58 մլն դոլարով։
Տունը նախագծվել է հայտնի ճարտարապետ Մոհամեդ Հադիդի կողմից։ Հայտնի չէ, թե վերջնական որքան է վճարվել տան համար, սակայն նշվում է, որ այն գրանցված է իրավաբանական անձի անունով։
Տանը կա 7 ննջասենյակ, հսկայական պատկերասրահ, կինոսրահ և փակ լողավազան։