Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։
Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։
Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։
Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում
«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », - ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։
Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։
Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե․
• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։
• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։
•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է
•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել
• Տուժողը երեխա է, մեժահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։
Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ
• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել
• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։
• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։
• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։
• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։
• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։
• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.
•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրությունդարձրեք պահպանման ժամկետին։
• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք