Արձակուրդ գնալիս տանը կամ աշխատանքի վայրում, անսպասելիորեն, բազմաթիվ անավարտ գործեր են ի հայտ գալիս: Եվ ստացվում է, որ արձակուրդ են գնում անհանգիստ հոգեվիճակով, մտահոգությամբ՝ թե արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է արված:
«Ցավոք, նման նախաարձակուրդային սթրեսային իրավիճակով վերջին ժամանակներս ավելի ու ավելի շատ մարդիկ են տառապում»,-ասում է բժիշկ Դմիտրի Կլեվցովը: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ չափազանց ակտիվ հանգիստն էլ կարող է մեր նյարդային համակարգի համար սթրեսի պատճառ դառնալ: Տպավորությունների առատությունն ու բազմազանությունը գերբեռնվածություն են ստեղծում հոգեկանի համար ոչ պակաս, քան աշխատանքը:
Այդ պատճառով նոր պայմաններին հարմարվելը անխուսափելի է: Ժամանելով նոր երկիր, հարմարվեք այն մտքի հետ, որ դուք հանգստանում եք: Չէ որ, սովորույթի համաձայն, նյարդային համակարգը դեռ որոշ ժամանակ կշարունակի աշխատել նույն լարվածությամբ: Իզուր չէ, որ արձակուրդի առաջին օրերին մարդիկ երազներ են տեսնում աշխատանքի մասին: Սովորեք ուշադրությունը շեղել….