Մեծ Բրիտանիայի արքայազն, Քեմբրիջի դուքս Ուիլյամը մահվան ճիրաններից փրկել է երիտասարդ մի լեռնագնացի, ով Ուելսի լեռներում՝ 100 մ բարձրությունից վայր է ընկել ու կոտրել ոտքը։
Ինչպես հայտնում է Tert.am-ը` հղում տալով Life News-ին, Ուիլյամը մասնակցել է փրկարարական օպերացիային և օգնության եկել փորձանքի մեջ հայտնված Նատան Ռայթին։ Բրիտանական զինված օդուժում ծառայող արքայազնը՝ որպես օդաչու իրականացրած թռչքի ընթացքում հայտնաբերել է 20-ամյա լեռնագնացին ՝ լեռան լանջին ընկած, անգիտակից վիճակում։
Ուիլյամն ու նրա գործընկերները տուժածին ուղղաթիռ են բարձրացրել և հիվանդանոց տեղափոխել, որտեղ լեռնագնացը 7 վիրահատություն է տարել։ Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հայտնի է, որ արքայազն Ուիլյամը շատ լուրջ է վերաբերվում փրկարարի իր պարտականություններին։ Օրինակ՝2012.թ նա չի մասնակցել Օլիմպիական խաղերի փակման արարողությանը միայն այն պատճառով, որ այդ օրը հերթապահ է եղել։ Արքայազնն աշխատավայրում է դիմավորել նաև 2013թ. Նոր տարին՝ փրկելով բաց ծովում հայտնված մարդկանց։