
Բրիտնի Սփիրսի զգեստապահարանում վերջերս գերակշռում է սպորտային ոճը: 31-ամյա աստղն ակտիվորեն զբաղվում է ֆիտնեսով և արդեն ուրախացնում է երկրպագուներին և ընկերոջը՝ Դևիդ Լուկադոին, իր ձիգ կազմվածքով:
Բրիտնիին Լոս Անջելեսի փողոցներում նկատել են առանց երխաների և ընկերոջ, թիկնապահների ուղեկցությամբ: Հուլիսյան շոգից փրկվելու համար նա նորից հրաժարվել է ներքնաշորից և հագել է ազատ սպորտային վերնազգեստ՝ «Սրտով վայրի» մակագրությամբ:
Ակնկալվում է, որ հենց այդ նշանաբանն է աստղը քարոզելու իր թվով 8-րդ ալբոմում: Արդեն մի քանի ամիս է երգչուհին գրեթե դուրս չի գալիս ձայնագրման ստուդիայից և երկրպագուների համար մի շարք անակնկալներ է պատրաստում: Օրինակ, ասում են, որ Սփիրսը ծրագրում է զուգերգ հատարել Ռիհանայի հետ:
Լիլիթ Պետրոսյան