Վաղուց ապացուցված փաստ է' կանայք առավել զգացմունքային են, նրանց ուղեղն ավելի արագ ու նրբորեն է ընկալում շրջապատի ազդակները: Այդ պատճառով նրանք տղամարդկանցից ավելի շատ են նյարդայնանում: Ձեզ ենք ներկայացնում կանանց այն 4 տիպը, որոնց ավելի բնորոշ է սթրեսային վիճակն ու նյարդայնությունը:
1.Կին, ով պատասխանատու է ամեն ինչի համար: Այսպիսիք փորձում են ինքնուրույն հասնել ամեն ինչի: Նրանք աշխատում են օրնիբուն ու հաճախ ուղղակի սպառվում են: Եթե գտաք Ձեզ այս նկարագրությունում, ուրեմն սկսեք փոխել Ձեզ հենց հիմա: Վերցրեք մի թերթ և գրեք Ձեր 100 կարիքները' սկսելով «Ես ուզում եմ, որ…» բառերով: Հետո պատկերացրեք, որ Ձեր կարիքների մի մասը կարող է հոգալ ուրիշ մեկը և ոչ թե դուք: Մտածեք' ինչ կլինի, եթե այդ մեկը որևէ սխալ թույլ տա, կշռադատեք հետևանքների մասին: Եթե գաք եզրակացության, որ ոչ մի մահացու բան չի լինի, եթե Ձեր գործերի մի մասը վստահեք ուրիշներին, ապա «փրկված եք», իսկ եթե ավելի համոզվեք, որ ողջ երկրագունդը Ձեր ջանքերով պիտի պտտվի, ապա հիշեք, որ եսակենտրոնությունը մեծ հաշվով մեղք է: 2.Պերֆեկցիոնիստ կին: Այս տիպի կանայք սիրում են, երբ ամեն ինչ անթերի է, կանոնակարգված և սթրեսի մեջ են ընկնում ամեն անգամ տեսնելով, որ, այնուամենայնիվ, մարդիկ ու աշխարհը թերի են: Եթե հենց այսպիսին եք, ուրեմն պարզապես սովորեք երբեմն ինքներդ Ձեզ սխալվելու ու թերանալու շանս տալ: Եթե անցնեք այս էտապը, սկսեք սովորել այդ շանսը տալ նաև շրջապատի մարդկանց: Փորձեք լուսամուտից նայել երեխաների խաղերին, որոնք քաոսային են ու հեռու իդեալից, բայց այնքան զվարճալի բան ունեն իրենց մեջ:
3. «Օգնական» կին: Նա ուզում է հասցնել ամեն ինչ, հաճախ տալիս է այնքան խոստում, որ հստակորեն չի կարողանա իրականացնել: Ունի օգնելու չափազանց մեծ պահանջ և չի կարողանում խոսել իր «ես»-ի տեսանկյունից, չի կարողանում անգամ ձևակերպել սեփական կարծիքը: Եթե Դուք հենց այսպիսին եք, ուրեմն սովորեք «ոչ» ասել ու շարադրել Ձեր կարծիքը: Իհարկե, դժվար է միանգամից փոխվել: Եթե «ոչ» ասելը սկզբի համար շատ է, քանի որ նախկինում գլխով դրական նշան եք արել, անգամ եթե Ձեզ խնդրել են աստղեր իջեցնել երկնքից, ապա սկսեք կիսամերժումներից: Որևէ խնդրանքի դեպքում պատասխանեք, որ կմտածեք' կկարողանաք անել, թե' ոչ: Առանձնացրեք Ձեզ համար շահույթն ու կորուստը յուրաքանչյուր գործում: Եթե Ձեզ խնդրում են մի բանի մասին, որ վնասում է Ձեր շահերին ու անշահութաբեր է, մի համաձայնեք օգնել:
4.«Իդեալական կին»: Այսպիսի կինը ուզում է լինել իդեալական կին, մայր, բիզնես լեդի: Նրան հաճախ օգտագործում են, և նա գիտի այդ մասին, բայց լռում է: Այսպիսի կանայք հաճախ շուտ են ծերանում: Եթե Դուք այս խմբին եք դասվում, ապա պարզապես հիշեք, իդեալական ոչինչ չկա: