Հայտնիներից ոմանք արդեն գտել են իրենց երկրորդ կեսին, սակայն դեռ չեն օրինականացրել իրենց հարաբերությունները: Ոմանք թաքցնում են իրենց սիրելիների ով լինելը, ոմանք էլ մեծ սիրով հանրությանն են ներկայացնում իրենց կողակիցներին: Այսպիսով ներկայացնում ենք հայ հայտնիներին, ովքեր գտել են իրենց սիրելիներին.
Հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի և նկարչուհի Գոհար Պարույրյանի ընկերությունը բացահայտվեց բոլորովին վերջերս' Դելոյի ամուսնության օրը: Լրատամիրջոցների աչքից չվրիպեց նաև Ֆելոյի և նրա ընկերուհու համբույրը:
Զույգն իրենց հարաբերությունների մասին նախընտրում է լռել:
Ընդամենը օրեր առաջ բացահայտվեց, որ երգչուհի Սոնա Շահգելդյանն ընկերություն է անում պրոդյուսեր, N show ակումբի տնօրեն Սամվել Ղազարյանի հետ: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր և Արսենի լուսանկարը.
«Այո', ես սիրում եմ, ոչ թե սիրահարված եմ, այլ սիրում եմ: Մենք միասին ենք որոշել այդ լուսանկարը տեղադրել»,- հայտարարել էր երգչուհին:
Ռեփեր Միշոն ընկերուհի ունի: Ալեն Սիմոնյանի սոցցանցային էջերից մեկում ռեփերից մի լուսանկար է տեղադրվել՝ բավականին հետաքրքիր մակագրությամբ. «Միշոն սիրահարված» մակագրությամբ լուսանկարում ռեփերը մի աղջկա հետ է, որտեղ երկուսն էլ կարծես երջանիկ ու սիրահարված տեսք ունեն:
Ռեփեր Դավոյի սիրտը ևս զբաղված է:
Գոռ Սուջյանն ընկերություն է անում երգչուհի Վարսայի հետ:
Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ ընկերուհի ունի երգիչ Մհերը: Նա շիկահեր գեղեցկուհի Լուսինեն է:
Երգչուհի Սյուզի Մելիքյանի սիրտը ևս զբաղված է, սակայն հայտնի չէ, թե ով է Սյուզիի ընկերը:«Կարող եմ ասել, որ սիրտս զբաղված է, գտել եմ իմ կեսին: Երբ ամուսնանամ, բոլորը կիմանան այդ մասին: Իսկ նշանվել եմ, թե ոչ, չեմ ուզում քննարկել»,- օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր երգչուհին:
Ընկեր ունի նաև երգչուհի Էմմին, սակայն թե ով է նա' հայտի չէ: